Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հայաստանում շարունակաբար կոտրվեց ընդդիմության ինստիտուտը

Հայաստանում շարունակաբար կոտրվեց ընդդիմության ինստիտուտը
18.12.2024 | 15:58

Ցանկացած իշխանություն, անգամ ամենակատարյալը` պետք է ունենա ընդդիմություն՝ միաժամանակ և՛ չափավոր, և՛ արմատական։

Այս երկուսի դեֆորմացիան բերում է իշխանության լճացման և, ի վերջո, տապալման։

Հայաստանում շարունակաբար կոտրվեց ընդդիմության ինստիտուտը, ընդդիմադիր լինելը քաղաքական վտարանդիի նման մի բան դարձավ, այդ իսկ պատճառով ցանկացած իշխանություն վաղ թե ուշ տապալվելու է, քանի դեռ առաջ չի եկել ընդդիմության առողջ և գործունակ տեսակը` առանց գործարքների ու ստվերային պատկանելության։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ